Երբ ծանր մտքերով նայում ես երկնքին, ու մտքերդ կշռաքարերի նման կախված են գլխավերևումդ, էդ ժամանակ երկինքն էնքան ցածր ա, որ թվում ա, թե հես ա կքսվի շենքերի տանիքներին։ Ասես փակ տարածության մեջ ես, օդը չի հերիքում, խեղդվում ես։
1932-1933 թվականների թատերաշրջանում Արմեն Գուլակյանի բեմադրությամբ խաղացինք նաև «Մակբեթը»: Գլխավոր դերը հերթով կատարում էին Հրաչյա Ներսիսյանը և Մկրտիչ Ջանանը, Լեդի Մակբեթը Արուս Ոսկանյանն էր: Ես Մակդուֆի դերակատարն էի:
Երբ պատանի Զեմիր արքայազնը հոր մահից հետո ժառանգում է պարսկական գահը, կանչում է թագավորության բոլոր գիտնական այրերին և ասում.
- Իմ դաստիարակ իմաստուն Զեբն ինձ ներշնչել է, որ աշխարհի տիրակալներն այդքան հաճախ մոլորության մեջ չէին ընկնի, եթե դաս առնեին անցյալից: Ուստի ես կամենում եմ ուսումնասիրել ժողովուրդների տարեգրությունը: Հրամայում եմ կազմել համաշխարհային պատմության լիակատար ժողովածուն:
1981 թվականի մարտի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա կրակեցին: Նախագահին շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Վիրահատության սեղանի վրա Ռեյգանը հանկարծ հանեց թթվածնային դիմակը և հարցրեց իր շուրջը հավաքվածներին.
- Իսկ իմ բժիշկը հանրապետակա՞ն է:
Չորրորդում՝ չգիտեմ, բայց հինգերորդում, վեցերորդում և յոթերորդում պիոներ էինք: Ես «պաշտոնյա» էի՝ ջոկատի խորհրդի նախագահ: Իսկ յոթերորդում դարձա դպրոցի դրուժինայի խորհրդի նախագահը:
Երբ Մոսկվայում էի, մեկ-մեկ առիթ էր լինում շփվելու սովետական կինոյի ու հեռուստատեսության վաստակավորների հետ։ Երբ պատահում էր՝ խոսքը գնում էր Ֆրունզիկի մասին, զարմանում էի, թե ինչ ակնածանքով են խոսում նրա մասին։ Տենց խոսում են երևի Ժան Գաբենի մասին, Լոուրենս Օլիվիեի մասին։
Հերթագրվել եմ նույնականացման քարտ ստանալու համար։ Գիտե՞ք՝ երբ եմ ժամադրություն ստացել։ Արաբկիրի անձնագրային բաժնի հետ իմ հանդիպումը տեղի կունենա երեք ամսից՝ սույն թվականի օգոստոսի 19-ին՝ հակառակորդի դաշտում։ Մինչ էդ, ինչքան հասկացա, ես անքարտ աննույնական եմ, այսինքն՝ неизвестный науке зверь...
BRICS-ի գաղափարախոսական առանցքը, վերջին հաշվով, հանգում է zero sum game սկզբունքից միջազգային հարաբերություններում ինչ-որ չափով հրաժարվելու հօգուտ ալտրուիստական բնույթի նպատակների։